Գեղարքունիքում 40-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել. մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի (լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սեւանի գաի պոստից» մինչեւ Սեւանի թերակղզի տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։
Աղբյուրը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վթարների հետեւանքով տուժածներ կան։

