«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը

IDBank-ի և Իդրամի՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը․ օգտատերերի վճարումներից օգոստոս ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 3.701.910 ՀՀ դրամ, փոխանցվեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին։

Հիմնադրամը ստեղծվել է Վահեի եղբոր կողմից՝ շարունակելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահեի գործը։ Վահեն մինչև վերջին պահը կատարել է իր բժշկական առաքելությունը և զոհվել վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Մասնագիտությամբ լինելով կլինիկական դեղագետ՝ նա հնարավոր ամեն բան անում էր իր մասնագիտությունը էլ ավելի մասսայականացնելու համար։

«Օգոստոս ամիսը բավականին ակտիվ էր Idram&IDBank հավելվածով վճարումների առումով, և դա մեզ միայն ուրախացնում է, քանի որ մեր օգտատերերի վճարումների ու բարի կամքի շնորհիվ կարողացանք մոտ 3,7 մլն ՀՀ դրամ տրամադրել նորաստեղծ, բայց խոստումնալից այս հիմնադրամին, որը ինչպես կրթական, այնպես էլ զուտ բարեգործական ծրագրեր ունի ներկա պահին։ Լիահույս ենք, որ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ, Վահեի երազանքների և հիմնադրամի նպատակների մի մասն իրականություն կդառնա», - ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Մի դրամի ուժը» ծրագրի հերթական շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է։ Արդեն տասը տարուց ավելի, հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սեպտեմբերյան եռուզեռի մեջ հատկապես կարևոր էր անդրադառնալ այն երեխաներին, որոնք զրկված են ուսումնական տարվա սկիզբն ու իրենց ընկերներին, հարազատներին վայելելու հնարավորությունից և կյանքի ու մահվան պայքարի մեջ են։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում Ձեր վճարումները կատարելիս լավ կլինի հենց այս միտքն ունենալ գլխում, սրտում, վճարումները կատարել Idram&IDBank-ով և նպաստել ավելի մեծ գումար հավաքելուն», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հիմնադրամն օգնում է քաղցկեղ ունեցող այն երեխաներին, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, և այն պետք է կազմակերպել աշխարհի առաջատար կլինիկաներում: Հիմնադրամն օգնում է նաև կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող այլ երեխաներին, որոնց բուժումը հնարավոր է կազմակերպել արտասահմանյան ու հայաստանյան բուժհաստատություններում։ «Կարևոր է նվիրաբերված ամեն մի դրամը, և մենք շատ ուրախ ենք, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը հենց մեր հիմնադրամին է ուղղված լինելու։ Հենց այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ է, որ մեր հասարակությունն իրեն զգում է բարեգործության մի մասնիկ, իսկ մեր հիմնադրամի շահառու երեխաները հնարավորություն են ստանում իրենց այդքան անհրաժեշտ բուժումը ստանալ արտերկրում»,- ասել է հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Շարունակե՛ք վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ «Մի դրամի ուժն» արդեն 37 մլն դրամից ավել գումար է տրամադրել կրթության, առողջապահության, սոցիալական պատասխանատվության ոլորտներում գործող հիմնադրամների.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները