«Ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են սարքում, լուրեր կան, որ Սև լճի տարածքում շենք են սարքում՝ ձմեռելու համար». Խոզնավարի գյուղապետ

ավելին

 

Թշնամին Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ճանապարհներ է կառուցում այն հատվածում, որտեղ մայիսի 12-ից առաջ է եկել։ Ըստ շրջանառվող լուրերի, թշնամին հենց առաջ եկած հատվածում ծանր տեխնիկա է բերել և լծվել հսկայական ճանապարհներ ու դիրքեր կառուցելու գործին։

168.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն ասաց, որ վերջին շրջանում Սև լճի տարածք չի բարձրացել և անձամբ չի տեսել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն իրեն լուրեր են հասել, որ թշնամին այդ տարածքում շինարարություն է անում։

 

«Ադրբեջանցիները ճանապարհներ են սարքում, խրամատներ  փորում, խոսակցություններ ենք լսում, որ Սև լճի տարածքում շենք են սարքում՝ ձմեռելու համար։ Դե, ես այնտեղ չեմ բարձրացել, չեմ տեսել, ասել են։ Առանց այդ շինությունների էլ, մենք վտանգի մեջ ենք, չորս կողմից իրենք են կանգնած, եթե կանգնած են, ուրեմն դա մեզ համար վտանգ է։ Կոնկրետ գյուղի ուղղությամբ վերջին շրջանում թշնամին սադրանքի չի դիմում, իսկ Սև լճի տարածքում՝ չգիտեմ»,- նշեց Խոզնավարի գյուղապետը։

Նրա խոսքով, այսօր Սևի լճի այն տարածքում, որտեղ թշնամին է կանգնած՝ արդեն տարածքային խախտումներ են եղել, իրենց տարածքից խրամատներ փորելով եկել-հասել են ՀՀ տարածք։

«Մի 25-30 հեկտար վարելահող, թշնամին ասում է՝ իրենցն է, դրանցից որևէ մեկը չի կարողանում օգտվել։ Ճիշտ է, մերոնք այս կողմում են կանգնած, իրենք՝ այն, բայց դե, մեր տարածքում են»,- հավելեց Վարո Գրիգորյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Խոզնավարը, Գորիսը խմելու ջուր ստանում են հենց Սև լճից։

«Բարձունքում Սև լիճն է, միակ լիճն է, որտեղից ջուրը հասնում է մեզ, այնտեղից են աղբյուրները կառուցվում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները