Ադրբեջանցիների՝ այդ հատվածում ակտիվությունը ստիպում է մտածել, որ կա նախապես գծված սցենար. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայումը գալիս է լրացնելու ավելի վաղ այդ հատվածում քարի արգելապատնեշների տեղակայմանը, ինչը ստիպում է այդտեղով երթևեկող վարորդների էապես սահմանափակելու արագությունը։
Հիշեցնեմ, որ բետոնե արգելապատնեշներ տեղակայվել է նաև նույն մայրուղու Շուռնուխ-Կարմրաքար տեղամասում և չի բացառվում, որ այդտեղ էլ ադրբեջանական ոստիկանական կետ կտեղակայվի։
 
Այս թեմայի հետ կապված ուշագրավ է Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, թե «ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում» (մարզպետի պարզաբանումներն ամբողջությամբ կտեղադրեմ գրառմանս մեկնաբանություններում)։
 
Ինչպիսի՞ հսկողություն են իրականացնում այդ հատվածում ռուս և ադրբեջանցի սահմանապահները, որն է դրանում Ադրբեջանի դերը և իրականում ի՞նչ վերջնանպատակ է ենթադրում։ Հարցեր, որոնք պատասխաններ այս պահին չունեն, սակայն շատ կարևոր կլինեին հասկանալու, թե առաջիկայում ինչ նոր մարտահրավերների առաջ ենք կանգնելու:
 
Ադրբեջանցիների՝ այդ հատվածում ակտիվությունը ստիպում է մտածել, որ կա նախապես գծված սցենար և ադրբեջանցիները շարժվում են դրանով, որից ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև հայաստանյան իշխանությունները։
 
Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ունի երաշխիք, թե ինչ որ մի օր Ադրբեջանն այդ հատվածներում անձնագրային կամ մեկ այլ տիպի ռեժիմ չի սահմանի, իհարկե չունի։
 
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է այդ ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել։
Իսկ դրանք միայն անվտանգային սպառնալիքներով չի սահմանափակվելու։
 
Իշխանությունն այս սպառնալիքներին հակադրում է արդեն իսկ տարբեր առիթներով հնչեցրած գիծը՝ դա ադրբեջանական տարածք է, ինչ ուզում անում են։
Իսկ թե այդ ամենի հետևանքով Հայաստանն ինչ նոր վտանգների առաջ է կանգնում, իշխանությանը ոչ միայն չի հուզում, այլ այդ ուղղությամբ համարժեք քայլեր չեն իրականացվում։
 
Լուսանկարը՝ ԶանգեզուրԹՎ-ի։
դիտվել է 212 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները