«Առուշ Առուշանյան» դաշինքը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։
Տեղեկացանք, որ նրա ներկայացուցիչներն արդեն համապատասխան դիմում են ներկայացրել ԿԸՀ ։
«Առուշանյանն ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որը կոչվելու է «Առուշ Առուշանյան»։ «Վերածնվող Հայաստանը» և «Ազգային օրակարգ» կուսակցությունները միավորվել են եւ քաղաքապետի թեկնածու առաջադրել Առուշ Առուշանյանին։
Հիշեցնենք, որ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանական թիմի միջնորդությունը դատարանը սեպտեմբերի 10-ին անփոփոխ թողեց, նա շարունակում է մնալ անազատության մեջ։
Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին:
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։