Ապացույց. ինչպես են ադրբեջանցիները գումար գանձում Հայաստան մտնող բեռնատարներից
Orer.am-ը արդեն տեղեկություն է հրապարակել, որ Սյունիքի մարզում` Որոտանում, ադրբեջանցիները անցակետ են տեղադրել և Հայաստան մտնող իրանական բեռնատարներից գումար են գանձում` 50000 դրամին համարժեք։
Մեզ է տրամադրվել նաև մեր հրապարակած տեղեկությունը հաստատող փաստաթուղթը` ադրբեջանցիների կողմից գանձված գումարի ստացականը։