Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի ֆուտբոլի Զարգացման մրցաշար
Հայաստանում չորրորդ տարին անընդմեջ ապրիլի 18-ից 23-ը կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցի Մ-14 և Մ-15 տարիքային թիմերից բաղկացած 4-ական հավաքական:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի Մ-15 հավաքականի մրցակիցները կլինեն Քաթարի, Բելառուսի և Չեռնոգորիայի հավաքականները: Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, Քաթարի և Ղրղզստանի հավաքականների հետ: Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
