Արթուր Գալստյանը Ազովի ծովի ուժային եռամարտի բաց առաջնությունից վերադարձել է առաջին կարգի մրցանակով

ԳՅՈՒՄՐԻ, 13   ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Արթուր Գալստյանը  սեպտեմբերի 10-13-ը Ուկրաինայում կայացած Ազովի ծովի ուժային եռամարտի  և պարա փաուերլիֆտինգ  բաց առաջնությունից վերադարձել է առաջին կարգի մրցանակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարզիկը սահմանել է նաև անձնական ռեկորդ: Արթուրը մրցումների մեկնել էր   Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կազմում: Միջազգային մրցումներին մասնակցում էր 250 մարզիկ  5 երկրներից՝ Հայաստան, Իսրայել, ԱՄՆ, Ուկրաինա և Ռումինյա:

Արթուրը մրցումներին մասնակցել է պարա փաուերլիֆտինգ  կատեգորիայում՝ 56 կգ քաշային կարգում՝ անձնական քաշը 54 կգ: Իրեն ենթարկելով  77,5 կգ ծանրաձողըՙ Արթուրը  սահմանել է անձնական ռեկորդ: «Անկեղծ մինչև հիմա չեմ հավատում, որ հաջողության եմ հասել: Սա  իմ նոր  երազանքներին հասնելու  նշաձող է»,-«Արմենպրես»-ին ասաց Արթուրը՝ նշելով, որ երազանքներից մեկն էլ հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելն է, որի հրավերն արդեն ստացել է: «Հնարավորություն ունենալու ու Աշխարհի առաջնությանը մասնակցելու դեպքում կփորձեմ ինձ ենթարկել սպորտի վարպետի վարկանիշը՝ 87,5 կգ»,-նշեց Արթուրը:

Արթուրը այս մրցումներին Հայաստանի անունը բարձր պահող միակ մարզիկը չէր,   Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան մրցույթին մասնակցել է 10  մարզիկով նվաճել են 15 մեդալ, սահմանվել է   աշխարհի 6 ռեկորդ։

Արմենուհի Մխոյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»
Ամենաընթերցվածները