Նախագահը հոսպիտալացվել է
Չեխիայում հոսպիտալացրել են երկրի նախագահ Միլոշ Զեմանին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պրահային Կենտրոնական ռազմական հիվանդանոցի ներկայացուցիչ Իտկա Զինկեն:
Ինչպես նա հայտնել է, նախագահին հիվանդանոց են տեղափոխել մեկ ժամ առաջ: Այլ մանրամասներ բուժհաստատության ներկայացուցիչը չի նշել: Հայտնի չէ՝ արդյոք հոսպիտալացումը կապված է կորոնավիրուսի հետ, թե ոչ:
76-ամյա Զեմանը երկիրը ղեկավարում է 2013 թվականից ի վեր: