Արցախում գործելու է 281 ընտրատեղամաս, ապահովվելու է ընտրությունների թափանցիկությունը, առողջ մրցակցությունը

Միանգամից երկու համապետական ընտրություններին ընդառաջ Արցախի Հանրապետության ԿԸՀ-ում ծանրաբեռնված են, բայց լարված չեն, բոլոր նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Փորձի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հարթել տեխնիկական խնդիրները, որոնք ունեցել ենք նախկին ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ կազմակերպչական աշխատանքների ծավալը մեծ է, ներգրավված են ԱՀ գրեթե բոլոր գերատեսչությունները»,-մանրամասնեց նա:

Սրբուհի Արզումանյանը տեղեկացրեց, որ մինչև փետրվարի 15-ը ընտրատեղամասերը ամբողջությամբ կկազմավորվեն. գործելու է 281 ընտրատեղամաս, Երևանում՝ 1: Երևանի ընտրատեղամասում ընտրություն կկարողանան կատարել ԱՀ քաղաքացիները, որոնք նախապես ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն համապատասխան դիմում կներկայացնեն:


Սրբուհի Արզումանյանը նաև հիշեցրեց, որ այսօր մեկնարկել է մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին Հանրապետության նախագահի թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար վերջիններիս կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը:

«Մեկնարկի օրվա դրությամբ պաշտոնական առաջադրումներ չկան: Առաջադրումների կտևեն մինչև փետրվարի 15-ը ներառյալ»,-նշեց նա:

ԱՀ-ում ընտրությունները անցկացվելու են լրամշակված, փոփոխված ԸՕ-ով:

«ԸՕ-ն փոփոխություններով, լրացումներով հանդերձ գործողության մեջ դրվեց 2020-ի հունվարի 1-ին, դրան հաջորդեց ԿԸՀ-ի գրեթե 6 տասնյակ որոշումների ընդունումը, որոնք ավելի կոնկրետ ընտրական ընթացակարգերին վերաբերող նորմեր են: Ըստ այդմ էլ կազմակերպվում են աշխատանքներ, նորույթները համահունչ են ԱՀ Սահմանադրությանը, նախկինում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների առաջարկություններին»,-նշեց նա:

Արբուհի Արզումանյանի խոսքով՝ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020-ի փետրվար 8-ից սկսած Ստեփանակերտ քաղաքում և ԱՀ շրջաններում կազմակերպում է մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար` ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:

Սրբուհի Արզումանյանն ասաց, որ ընտրական գործընթացները լինելու են թափանցիկ, հետևելու են քարոզարշավի ընթացքին, առողջ մրցակցությունը պահպանվելու է:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները