Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ավելինՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու (որի հետևանքով գերեվարվել են գումարտակի անձնակազմի 62 զինծառայողները), ինչպես նաև՝ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և կաշառք ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով, 380-րդ հոդվածի 1-ին մասով, 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ին (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում)։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան
Ամենաընթերցվածները