Հայ-ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են. «Հրապարակ»

ավելին 

«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր է՝ Պնախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությունների շրջանակում հետևում է հայկական զորախմբի վարժանքներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ,Մոսկվայում տեղի էին ունենում բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Մեզ ասացին, որ բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից: Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, Սովետական Միության քարտեզների շրջանակներում: Հաջողվել է անորոշ ժամանակով երկարաձգել ռուսական կողմի ներկայությունը, առանց 5 տարվա սահմանափակումների: Ինչ վերաբերում է Սյունիքով տրվող ճանապարհին, տրանզիտ ճանապարհի մասին են պայմանավորվել, որը վերահսկվելու է ՌԴ-ի և մեր սահմանապահների կողմից՝ գործելու են սահմանապահ անցակետեր և ադրբեջանցիները վճարելու են այդ ճանապարհով անցնելու համար: Անգամ թիվ են նշում՝ տարեկան 150 միլիոն դոլարի մասին է խոսք գնում: Չի հաջողվել որևէ բանի հասնել Գորիս-Կապան ճանապարհի հարցում, ռուսական  կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ֆինանսավորմամբ արագ կառուցել շրջանցող Տաթև-Կապան ճանապարհը, Իրանից եկող մեծ բեռնատար մեքենաների համար անցանելի դարձնելով այն: Սեպտեմբերի 16-ին Պնախարարը մեկնել է Դուշանբե, որտեղ տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստը, այս փաստաթուղթը հավանաբար վերջնական կստորագրվի մինչև հունվար և սահմանազատման աշխատանքների մեկնարկը կտրվի եռակողմ հանձնաժողովի կողմից։ Բնականաբար, այս տեղեկությունները դեռ գաղտնի են պահվում․ և մենք որևէ պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ չկարողացանք»:

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան
Ամենաընթերցվածները