6-ամյա փոքրիկը վայր է ընկել 7-րդ հարկից
Բժիշկներին հաջողվել է փրկել 7-րդ հարկից ընկած 6-ամյա փոքրիկին
7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Այս մասին հայտնում են ԲԿ-ից:
Աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին:
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, ով ընկել է 7-րդ հարկից: