Լկտի պահվածքով իջեցրել են բոլորին․ ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։ «Ավտոբուսի վրա եղել է Արցախի տարբերանշանը, «Պապիկ-տատիկի» հուշարձանի նկարը, Արցախի դրոշը։ Մեքենայի մեջ եղել է մոտ 25 արցախցի երեխա։ Ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոբուսը, շատ լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են մեքենան ստուգելը։ Բախտի բերմամբ ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել են»,- պատմել է Կարեն Քոչարյանը: Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում և հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Երկու օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ այսօր ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։ Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան
Ամենաընթերցվածները