Որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. պաշտոնական
Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել:
Հիշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնլ է, թե մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:
Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են:
Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:
Կոչ է արվում չճշտված տեղեկություններ չհրապարակել: