Ի պատասխան մի շարք լրագրողների և Մոսկվայի հայության կառկառուն ներկայացուցիչների հարցմանը, ի վերջո որոշեցի այս թեմայի շուրջ չլռել. Մ․ Հովսեփյան

Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

Ի պատասխան մի շարք լրագրողների և Մոսկվայի հայության կառկառուն ներկայացուցիչների հարցմանը, ի վերջո որոշեցի այս թեմայի շուրջ չլռել։
Եվ կրկին խմորումներ են Մոսկվայի հայերի շրջանականերում, ինչպես երկու տարի առաջ էր, և կրկին ուղղված դեսպան Վարդան Տողանյանի դեմ։
Այն ինչ կատարվեց շաբաթ և կիրակի օրերին, մեղմ ասած շատ ստոր էր։
Politnews կայքում տեղադրվել էր հոդված, որը մեկնաբանվել էր անհասկանալի շրջանակների կողմից առանց հասկանալու, կամ միգուցե նույնպես այս դավադրության մասը կազմելով։ Նյութում ասված էր ՝ ՀՀ դեսպանը զբաղված է ադրբեջանկաան քարոզչությամբ, ինչի համար, որովհետև հյուր է գտնվել ցուցհանադեսի բացմանը, որտեղ որ արվել են վերոհիշյալ կայքում տեղադրված նկարները։ Պարզվում է, որ այո, իսկապես, ռուս աշխատակցուհու կողմից եղել է տեխնիկական վրիպում և տեքստը ներբեռնվել է Վիքիպեդիայից։ Երեկ ուշ երեկոյան այցելեցի ՎԴՆՂ-ի Հայաստան տաղավար։ Տաղավարը հանգիստ իր հունով աշխատում էր, ոչ ոք ոչինչ չէր կոտրել ինչպես ասվում էր շինծու հոդվածում։
 
Տաղավարի տնօրենը ինձ այդպես էլ չկարողացավ սպառիչ պատասխանել, նկարը արվել է տաղավարում առավոտյան վաղ փակցրած վիճակում, թե դեռ պահեստում, բայց մի բանում վստահ էր, որ դա միանշանակ եղել է մինչև ցուցահանդեսի բացումը և հյուրերի գալը։
 
Հարց ու՞մ էր այդքան ձեռնտու այս պատմությունը դեսպանի շուրջ սարքելը։
Հոդվածի հեղինակն է Աննա Անտոնյանը, ով իրականում Աննա Ավետիսյանն է, ով մի շարք այլ հոդվածներով է աչքի ընկել, հոդվածը տարածեց սևանցի Արմինե Մելքոնյանը։ Հետո Արմինեն անցավ կոնկրետ կոչերի, մատնելով իրենց անձի դեմ պայքարի՝ և ոչ թե հայրենասիրության խնդիր բարձրացնելու մեջ։ Այս երկու աղջիկներին մի անձ է միավորում ով նույնպես սևանցի է, և բնակվում է Մոսկվայում։ Փաստորեն այս իրավիճակի պատվիրատուն է։ Այս եռյակը
մի շարք վերացական հոդվածների և Ճ կլասսային կայքերի հեղինակներ են, բոլորը պահպանած ունեմ, բայց դեռ հարկ չեմ համարում շատ մանրամասնել եռյակի աշխատանքի մասին, քանի որ հայությանը ոչ թե իրենք են հետաքրքիր այլ ստեղծված իրավիճակի մանրամասները։
 
Իրականում նրանց հնարավորությունները մեդիադաշտում լայն չեն, բայց վերջի նյութը բնական ճանապարհով տարածվեց քանի, որ իր մեջ ներառում էր Ադրբեջան բառը։
Իսկ թե ինչպե՞ս նրանց հաջողվեց այս պավիլիոնային պատմությունը սարգել դեսպան Տողանյանի գլխին, ով ընդամենը հյուր էր ցուցահանդեսի բացմանը, ում տաղավար գալուց առաջ արդեն լուծված էր տեխնիկական վրիպման խնդիրը, ովքե՞ր օգնեցին, նկարեցին, կամ ի՞նչ էր անում մեկ այլ կասկածելի բլոգեր վաղ առավոտյան Հայաստան տաղավարում։
 
Ինչպե՞ս հայտնվեց սխալով նկարը, հետո կիսապոկված նկարը, հետո դեսպանի նկարը արդեն ուղված տարբերակը ընթերցելիս։ Այս հարցերի պատասխանները նույնպես երկար սպասեցնել չեն տա։
 
Իսկ թե ինչու՞ թիրախավորվեց դեսպանը, այլ ոչ թե օրինակ Հայաստան տաղավարի տնօրենը, կամ «Армянский центр развития и управления культурных и гуманитарных связей» կազմակերպությունը, որի լոգոտիպը կա վիճահարույց տեքստի ներքևում, կարծում եմ արդեն հասկանալի է, մարդիկ կան ամբիցիաներ ունեն բայց խելք չունեն։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները