Երևանում տեղի ունեցավ երկրի ամենամեծ գործարար ֆորումը

Երևանում կայացավ Հայկական գործարար ֆորումը (ՀԳՖ 2021)՝ երկրի խոշորագույն միջոցառումը, որը կոչված էր նոր ազդակ հաղորդելու տնտեսական զարգացմանը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ Հայաստանում, աջակցելու երիտասարդ ձեռներեցներին: Միջոցառումը կազմակերպել էր Հայ գործարարների ասոցիացիան (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Ֆորումի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի ներդրումային և տնտեսական ներուժի զարգացումը ներդրումային հոսքերի միջոցով, տարբեր երկրների և առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների հետ ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանումը և աջակցությունը երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաև նոր մակարդակում երկխոսության ձևավորումը և հայկական գործարար համայնքի միավորումը ողջ աշխարհում:

Ֆորումը միավորեց հարյուրավոր գործարարների Հայաստանից և նրա սահմաններից դուրս: Միջոցառման մասնակիցների թիվը ընդհանուր առմամբ 500-ի էր հասնում, որոնց թվում էին Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներ: ՀԳՖ 2021-ի օրակարգում այս տարի կարևոր տեղ էր զբաղեցնում այն, որ Ռուսաստանը հանդես եկավ որպես Ֆորումի գործընկեր երկիր: Օրակարգի առանցքային թեմաներն էին. Ռուսաստանի և Հայաստանի գործարար համայնքների միջև արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորումը և երկու երկրների միջև տնտեսական կապերի հաստատումը: Հայկական գործարար ֆորում 2021-ն անցկացվում է առաջին անգամ, հետագայում պլանավորվում է ընդլայնել Ֆորումի սահմանները:

ՀԳՖ 2021-ին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև ՀԳԱ հիմնադիրները՝ «Ավիլոն» ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը և այլ պաշտոնական անձինք ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ Հայաստանից և Ռուսաստանից: Որպես Ֆորումի հատուկ հյուր տեսաուղերձով հանդես եկավ ռուս լրագրող, ռադիո և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:

Ֆորումի բացումը կատարեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, որը հայտարարեց Հայաստանում 780 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամյա ներդրումային ծրագրի իրականացման մասին: Նա նշեց. «Այսօրվա Ֆորումի հիմնական նպատակն է՝ դառնալ ողջ աշխարհում հայկական գործարար համայնքի միավորման հիմնական հարթակը, ստեղծել ջանքերը և ռեսուրսները համախմբելու հնարավորություններ՝ Հայաստանի տնեսության զարգացմանը նոր ազդակ հաղորդելու համար, մեծացնել ներդրումային հնարավորությունները բիզնեսի համար»:

Կարապետյանը նաև ընդգծեց ռուսաց լեզվի դերը որպես ինտեգրման կարևոր գործոն Ռուսաստանի և Հայաստանի միջև: «Մեր երկրներին միավորում են մշակութային, հոգևոր, պատմական և տնտեսական բազմամյա սերտ կապերը, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղերի զարգացմանը: Հայկական շուկան ռուս գործարարների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով անհրաժեշտ է պետական մակարդակով աջակցություն ապահովել ռուսաց լեզվի տարածման համար, հատկապես՝ երիտասարդության շրջանում», հատուկ ընդգծեց նա:

Հայկական գործարար ֆորումը դարձավ ամփոփիչ միջոցառում և այս տարվա ամռանը երիտասարդ ձեռներեցների համար կազմակերպված Buissup Global Forum երիտասարդական մրցույթի ավարտական փուլը, որին մասնակցող երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց մշակելու սեփական բիզնես-նախագծերը և ներկայացնելու դրանք պրոֆեսիոնալ ժյուրիին: Կազմակերպիչները հույս ունեն, որ ՀԳՖ 2021-ի անցկացումը ապագայում մշտական բնույթ կկրի, և Ֆորումը կդառնա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական միտումների ու հեռանկարների քննարկման հարթակ:

Ֆորումի երկրորդ մասը նվիրված էր Հայաստանի գործարարների ասոցիացիայի կողմից երիտասարդ գործարարների կողմից ներկայացված լավագույն սկսնակ նախագծերի ամփոփմանը:

Ֆորումի արդյունքում 10 եզրափակչի մասնակիցներ, որոնք ընտրվել են փորձագիտական ​​հանձնաժողովի կողմից, մտադրության հուշագիր են ստորագրել «Տաշիր» ընկերությունների խմբի հետ, ևս 10 -ը `այլ ներդրողների հետ: Համաձայնագիրը ենթադրում է համատեղ աշխատանքային խմբի ձևավորում `ներկայացված նախագծերի համակողմանի գնահատման համար:

Ընդհանուր առմամբ, մրցույթի մեկնարկից ի վեր ներկայացվել է 370 նախագիծ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, առողջապահություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ ոլորտներ:

Ամփոփելով՝ Սամվել Կարապետյանը ևս մեկ անգամ նշեց. «Այսօր մեզ համար, ինչպես և նախկինում, ուժեղ Հայաստան ունենալը գերակա նպատակ է: Մենք շարունակում ենք փնտրել և գտնել հնարավորություններ ազգային տնտեսության մրցունակության բարձրացման, երկրի բնակչության բարեկեցության ամրապնդման համար։ Հայաստանում առկա է այս պլանների իրագործման ներուժը, և ես խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ձևավորել կայուն տնտեսություն և վստահորեն նայել ապագային»:

Нет описания.

 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

No description available.

No description available.

No description available.No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

-
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան
Ամենաընթերցվածները