Հրաժարվեք ամեն քննադտական խոսքի հետևում «նախկինների ականջները» փնտրելու անպտուղ զբաղմունքից

Սուրեն Սուրենյանցը գրում է՝

Սամանադրական փոփոխությունները հանարաքվեով ընդունելն ավելի լավ է, քան՝ խորհրդարանով(դա մեծացնում է գործընթացի լեգիտիմությունը)։ Սակայն միայն դա չի երաշախավորում գործընթացի լեգիտիմությունը, եթե նույնիսկ այս իշխանությունը աշխարհի ամենալեգիտիմն է կամ մեր հեղափոխությունը՝ «ամենաամենա»-ն։

ԵԽԽՎ պարբերական դարձած նախազգուշացումները պարտադիր են դարձնում, որ Հայաստանը հարգի իր միջազգային պարտավորությունները, հատկապես՝ սահմանադրական փոփոխությունների մասով։ Հրայր Թովմասյանից ու մյուսներից ազատվելու իշխանության գերնպատակը չպետք է հանգեցնի նրան, որ եվրոպական կառույցներում էապես վտանգվի Հայաստանի հեղինակությունը։ Եվրոպացիենրի ու նախկին իշխանությունների ներկայացուցիչների «սիլիբիլիների» մասին արդարցումները ոչինչ են, որովհետև մենք ինքնակամ ենք ընտրել ԵԽ-ն, եվրոպական ընտանիքը ու պարտավոր ենք հարգել խաղի կանոնները։
ՍԴ ճգնաժամը պետք է հաղթահարվի, սակայն պարտավոր ենք հանրաքվեն, սահմանադրական փոփոխություններն կազմակերպել բացառապես գործող սահմանադրական կարգավորումներով, եթե նույնիսկ դրանք լավը չեն։ Երկակի ստանդարտները կարող են ապալեգիտիմացնել ցանկացած իշխանության, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի թիմին։ Չի կարելի Սահմանդրությունը հարգել այն պարագայում, եթե դրանով հնարավոր է փողոցից վարչապետ ընտրվել, սակայն Հիմնական օրենքի վրա թքել, երբ այն բարդացնում է որևէ խնդրի լուծում։ Եթե խնդիրը բարդ է, ապա պետք է փոխել այն լուծելուն անպատրաստ, դիլետանտ թիմը ու մտածել կրետաիվ լուծումների մասին՝ Սահմանդրությունը հատվածաբար կիրառելու փոխարեն։
Վերջապես՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի իր հրապարակային խոսքի բառամթերքի մասին․ վարչապետի երեկվա խոսքն ավելի շատ ոչ թե դեմոկրատական հեղափոխության առաջնորդի, այլ՝ ավտորիտար մտածողութուն ունեցող մարդու խոսք էր։
Ու վերջապես հրաժարվեք ամեն քննադատական խոսքի հետևում «նախկինների ականջները» փնտրելու անպտուղ զբաղմունքից, մանավանդ, որ ձեզանից շատերը մտածողությամբ ավելի «նախկին» են, քան՝ ռացիոնալ խոսք ասողները։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները