Կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը
Կյանքի 91–րդ տարում մահացել է հայտնի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը:
Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին նրա ընտանիքի անդամները։
Լևոն Աթոյանցն իր աշխատանքը «Հայֆիլմ» կինոստուդիայում սկսել է 1955թ–ից:
Նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, որոնց թվում են «Հեղնար աղբյուրը», «Խոշոր շահումը», «Ավդոյի ավտոմեքենան»։
Աթոյանցն աշխատել է հայ կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Մանարյանը, Ալբերտ Մկրտչյանը, Առնոլդ Աղաբաբովը, Դմիտրի Կեսայանցը և ուրիշներ։