Խաղաղություն՝ «Զանգեզուրի միջանցքի» դիմա՞ց

2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմից հետո Ադրբեջանը նոր իրականություն է ստեղծել հարավկովկասյան տարածաշրջանում, և դա պետք է յուրաքանչյուրը հաշվի առնի, ՄԱԿ ԳՎ-ի 76-րդ նստաշրջանին իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և հարևաններին անօրինական, անհիմն տարածքային հավակնություններ ներկայացնելու միջև։ Միջազգային հանրությունն այս առումով դրական դեր պետք է կատարի և Հայաստանին հորդորի հասկանալ, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Հարկավոր է վերջ տալ Հայաստանի՝ ուղիղ և անուղղակի ռևանշիզմի փորձերին և նրա սպառազինմանն աջակցելուն», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը նորից բախվի «իր ինքնիշխանության» որևէ սպառնալիքի, ապա կօգտվի «ինքնապաշտպանության իր լեգիտիմ իրավունքից»։

Ալիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, այդ պատճառով Ադրբեջանն արդեն հայտարարել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին՝ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի հիման վրա։

Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը նպաստող գործոններից մեկը տրանսպորտային նախագծերը կարող են լինել։

«Այս առումով Զանգեզուրի միջանցքը մեր տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կստեղծի»,- ասել է նա։

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի առջև Ղարաբաղի կարգավիճակի հարց բարձրացնելը լիովին անհեռանկար է։

ավելին

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները