Ակնկալում ենք գործընկերների աջակցությունը՝ աշխատանքը սահմանված ժամկետում ավարտելու համար. Սուրեն Պապիկյանը՝ Ասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկել է Հյուսիս-հարավի հետագա ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տրանսպորտի և կապի վարչության տնօրեն Դոնգ-Սյու Պյոյի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքին առնչվող աշխատանքային ընթացակարգերին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը մեր առանցքային ծրագրերից է և ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն»,- նշել է Սուրեն Պապիկյանը և հավաստիացրել, որ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ իր իրավասությունների շրջանակում արագորեն լուծելու տարբեր հանգամանքներով պայմանավորված և տարիներով առկախված խնդիրները:

«Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը ընդհատված աշխատանքների վերանայման և խորհրդատվական ընկերության ընտրության հարցում և կիսում աշխատանքները սահմանված ժամանակացույցին ավարտելու երկուստեք կարևորվող մոտեցումը»,-հավելել է նախարարը:
Պարոն Պյոն շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և հավաստիացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է աջակցել կառավարությանը ցանկացած հարցում՝ ծրագիրը ժամկետների մեջ ավարտելու համար։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի՝ ևս 5 տարով երկարաձգման հաստատումը բանկի խորհրդի կողմից աննախադեպ որոշում է եղել, հետևաբար երկուստեք ջանքեր պետք է գործադրենք ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- նշել է պարոն Պյոն։


Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը գործող ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանցում առկա խնդիրները համատեղ կարգավորելու ուղղությամբ:

--
Հիշեցնենք, որ ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում ԱԶԲ ֆինանսավորմամբ այս պահին վերակառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ 18, 7կմ հատվածը: Ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, ներկայումս իրականացվում են հողային և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքները: Իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 83 %-ը և բետոնե կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 59%-ը:

Ասիական զարգացման բանկի միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին 42 կմ հատվածում միջոցներ են ձեռնարկվում ծրագիրը շարունակելու ուղղությամբ, նախատեսվում է ներգրավել ծրագրի նոր ինժեներ/խորհրդատուի և նախապատրաստել մրցութային փաստաթղթերը:

ԱԶԲ ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածը՝ մոտ 51. 7 կմ:

 

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները