«Թշնամու հողում բղավել ենք՝ «Հայաստա՜ն»». Դիանա Գրիգորյանը՝ «Երդում» սերիալի ասելիքի, գլխավոր հերոսի ընտրության ու թեմատիկ երգի կատարման մասին

Հայի պայքարող տեսակ, հայենասիրություն ու արգելված սեր՝ ահա, թե ինչի մասին է Դիանա Գրիգորյանի նոր՝  «Երդում» հեռուստասերիալը, որն օրերս մեկնարկել է  «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:

Մինչ եթեր դուրս գալը սերիալն արդեն տարատեսակ քննարկումների էր արժանացել: Եղան նաեւ օգտատերեր, որոնք քննադատացին Թուրքիայում նկարահանումներ իրականացնելու գաղափարը, իսկ այսօր սերիալն արդեն հասցրել է գրավել հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունն ու յութուբյան հարթակում արժանանալ դրական արձագանքների:

Ինչպե՞ս ստեղծվեց գաղափարը, ի՞նչ նպատակներ ու ասելիք ունի  «Երդումը». այս հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ, որը նաեւ պատմել է, թե էլ ինչ մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծման մեջ.

 

«Ամեն անգամ, երբ նոր գործ ես մատուցում հեռուստադիտողին, նա իր մեկնաբանություններում դրական առումով շատ շռայլ չի գտնվում, բայց այս անգամ, դատելով յութուբյան մեկնաբանություններից, արձագանքը շատ դրական է, ինչը մեզ  անչափ ուրախացրել է, քանի որ մենք գնահատվել ենք, եւ այդ գնահատականը մեզ տվել է մեր հեռուստադիտողը: Սա մեծագույն հաղթանակ է: Շատ հետաքրքիր, գրագետ մեկնաբանություններ են թողնում այդ հարթակում, ինչը եւս շատ կարեւոր է, նշանակում է՝ դիտողը կիրթ է, գրագետ, հասկանում է՝ ինչ ես դու տալիս, մատուցում, եւ ըստ արժանվույն գնահատում է քեզ»,-անդրադառնալով ֆիլմի մասին արձագանքներին՝ նշեց Դիանան՝ չշրջանցելով նաեւ սկզբնական փուլում թյուրըմբռնման արժանանալու փաստը.

«Քննարկումներ շատ կային, քանի որ շատերը չգիտեին, թե մենք ինչ նպատակով էինք գնացել այնտեղ: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք այլկերպ էին հասկացել, դա նորմալ է, քանի որ ծանոթ չէին մեր գաղափարին: Հետո, երբ ֆիլմը մատուցվեց, ամեն ինչ ավելի, քան ընկալելի դարձավ: Քննադատական ալիքը կապված էր նրա հետ, թե «ինչու գնացին այնտեղ նկարահանումների», բայց, չէ՞ որ, մենք գնացել էինք այնտեղ նկարելու մերը՝ այն, ինչ-որ այնտեղ է: Մենք նկարահանումներ ենք իրականացրել հայկական գերեզմանում, այցելել մեր մեծերի շիրիմներին, ներկայացրել ենք այն ճարտարապետությունը, որը հայի ձեռքով է կերտվել: Մենք այնտեղ` թշնամու հողում` ծովի մոտ, բղավել ենք՝ «Հայաստա~ն»…»:

Դիանան նշում է. «Թեման, անշուշտ, վերքոտ է բոլորիս համար, որովհետեւ այսօր մենք ապրում ենք այլ իրականության մեջ, որքան էլ մեզանից յուրաքանչյուրն իր ընտանիքում, իր շրջապատում փորձում է իրեն այնպես պահել, թե կյանքը շարունակվում է, այնուհանդերձ, ամեն հայի մեջ անջնջելի հետք է թողել այն իրականությունը, որը մենք ապրեցինք ու ապրում ենք: Այսօր շատերը չեն ցանկանում տեսնել նման ֆիլմեր, քանի որ փորձում են փախչել իրականությունից: Այո, կյանքը շարունակվում է՝ պետք է ստեղծվեն նոր ընտանիքներ, պետք է ծնվեն նոր կյանքեր, բայց ներքուստ մենք պիտի ու պարտավոր ենք հիշել, որ այս պահը, որը մենք ապրում ենք, մեր ընկած տղաների շնորհիվ է: Հազարավոր ընտանիքներ այսօր ապրում են այդ ցավը… Ներկայացնելով նման մի ընտանիքի պատմություն՝ մենք հաղորդագրություն ենք տալիս, որ, անձի ողբերգությունն անհատինն է, իսկ հայրենիքի ողբերգությունը` բոլորինս, բայց ծնելով նոր կյանքեր ու շենացնելով հայրենիքը` մենք կհասնենք արդարության: Հայն ամեն տեղ հայ է, ու միշտ բարձրաձայնում է այդ մասին ու փորձում իր արդարությունն առաջ տանել` ահա գլխավոր ասելիքը»:

Դիանա Գրիգորյանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաեւ սերիալի թեմատիկ երգի ստեղծման մեջ: Սա այն եզակի դեպքերից է, որ հեռուստադիտողը կարող է լսել նաեւ պրոդյուսերի վոկալը.

«Ֆիլմի ամբողջ երաժշտական ձեւավորումը անում է մեր կոմպոզիտորը՝ Արման Պարսամյանը: Այդ ամենից դուրս նա նաեւ առաջարկեց  «Արի իմ սոխակ» երգի հետաքրքիր տարբերակի մշակում, եւ ասաց, որ վոկալային մաս է նաեւ պետք դրան, որը պետք է երգվեր շատ հանգիստ. առաջարկեց, որ հենց ես կատարեմ, ու ես կատարեցի այդ երգը: Նաեւ ֆիլմի տեսարաններից մեկի համար գրվեց երաժշտություն, որը հեղինակել է Արման Անտոնյանը, իսկ խոսքերը գրել եմ ես: Երգը կոչվում է  «Երդում»: Այն արդեն պատրաստ է, չէինք էլ կարծում, որ այն այդքան կսիրվի, եւ քանի որ, իսկապես, սիրվեց, շուտով ֆիլմի կադրերով կհավաքվի տեսահոլովակ, եւ երգը կմատուցենք ամբողջական տարբերակով»:

«Երդում» սերիալի գլխավոր հերոսին մարմնավորում է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Անդրանիկ Հակոբյանը, որի համար սա առաջին մասշտաբային փորձն է՝ որպես սերիալի գլխավոր հերոս: Անդրադառնալով նրա ընտրությանը՝ Դիանան հավելեց.

«Ամեն անգամ պետք է բացահայտես նոր դերասանների, պիտի բացահայտես տաղանդավոր մարդկանց: Մասնավորապես՝ մեր գլխավոր հերոսի ընտրությունը մեզ հարմար համարձակ քայլ էր, սակայն Անդրանիկն արդարացնում է մեր սպասելիքները: Նա հրաշալի դերասան է` օժտված հրաշալի ձայնով, եւ արտաքնապես էլ ամբողջությամբ համապատասխան է մեր հերոսի կերպարին»:

Ինչ վերաբերում է հերոսների ճակատագրերի հետագա զարգացումներին ու նրանց շուրջ ինտրիգային պատմություններին՝ Դիանան խոստացավ` «Ինտրիգները շատ են, իրադարձություններն էլ արագ կզարգանան: Այստեղ շեշտը դրվելու է նաեւ արգելված սիրո վրա, որովհետեւ մենք շատ հայրենասեր ընտանիք ենք ներկայացրել. մեր հերոսուհու ե´ւ հայրը, ե´ւ եղբայրը ռազմաճակատում ընկան… Թշնամու հողում ծնված հայ տղայի հանդեպ սիրո արգելքն է պատկերված լինելու ու դրա շուրջ պտտվող ինտրիգային իրադարձությունները»:

Խոսելով սերիալի տեւողության մասին՝ պրոդյուսերը նշեց.

«Սերիաների քանակն ընթացքում կորոշվի, համենայն դեպս, այն շատ երկար չի լինի: Մեր նախորդ՝ «Սարի աղջիկ» սերիալը, բավական կարճ տեւեց: Երբ սերիալն ավարտվեց, շատերից էինք նամակներ ստանում, թե ինչու այդքան կարճ տեւեց: Իրականում, սերիալը կընթանա այնքան, որքան կպահպանի իր հետաքրքրությունը: Երբ զգանք, որ հետաքրքրությունը մարել է, միանգամից կմոտեցնենք ավարտին, որովհետեւ մեզ համար կարեւոր է ֆիլմի ունեցած պահանջարկը հեռուստադիտողի շրջանում»:

Հավելենք, որ «Երդում» սերիալում նկարահանվում են նաեւ Լուիզա Ղամբարյանը, Գրետա Մեջլումյանը, Լուիզա Մելքոնյանը, Հայկ Չոմոյանը, Գեւորգ Մկրտչյանը, Անիտա Ավետիսյանը, Լիլիթ Բադանյանը, Էմմա Մանուկյանը, Լեռնո Հարությունյանը, Վահագն Գալստյանը եւ այլք:

 

ավելին

դիտվել է 1828 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները