Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են անում

ավելին

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադառնում է Հարավային Կովկասում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական դաշտում նոր զարգացումներին:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Նրանք հայտնել են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև: Համանախագահները սկզբում առանձին հանդիպել են արտգործնախարարների հետ, ապա նրանց հետ համատեղ հանդիպում անցկացրել: Բանակցություններին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, որոնք տեղեկացվել են վերջին մեկ տարվա ընթացքում գործադրված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների մասին:

Մեկնաբանելով բանակցությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարություններն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր իրողությունները:

«Համանախագահները ողջունում են արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ խաղաղության գործընթացը վերսկսելու ուղիղ երկխոսության միջոցով՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,- ուշադրություն են հրավիրել միջնորդները: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է «հատուկ նպատակային միջոցառումներ՝ իրավիճակի նվազեցման և հետագա հնարավոր քայլերի համար»: Բայց մասնավորապես ի՞նչ միջոցառումներ:

Բաց է մնում հարցը, թե ինչպես և ինչ պայմաններում է Մինսկի խումբը վերսկսել միջնորդական առաքելությունը՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Պարզ է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ու բանակցությունները տեղի չէին ունենա, եթե կողմերը համաձայնության չգային ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը նախկին ձևաչափով վերսկսելու անհրաժեշտության շուրջ: Սա հստակորեն ցույց է տալիս, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսում է գործնական ուրվագծեր ընդունել: Ակնհայտ է, որ միջազգային միջնորդները հակամարտության կողմերին կոչ են անում հանել Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կատարել նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի համաձայն ստանձնած պարտավորությունները: Անհասկանալի է՝ հակամարտության կարգավորման նախկին պայմանները դեռ ուժի մեջ են, թե՞ ինչ-որ նոր բան է առաջարկվել, և նշմարվել է բանակցությունների կոնկրետ ներուժ:

Խոսքը, հավանաբար, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը կարող է կապված լինել կուլիսային որոշակի գործընթացների հետ, որոնք կապված են արտաքին խաղացողների, առաջին հերթին`Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերի հետ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից հետո Ռուսաստանը հայտնվել է առաջին պլանում: Հրադադարի ռեժիմում որոշիչ դեր է խաղացել Մոսկվան: Եվ հենց 2021 թվականի հունվարին Ռուսաստանի մայրաքաղաքում է նախանշվել կոնֆլիկտային տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից՝ համարելով, որ այն պետք է շարունակի իր աշխատանքը՝ լուծելու հակամարտությունը, փախստականների խնդիրները, իրականացնելու խաղաղարար առաքելությունը և ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Այս իմաստով Մոսկվան վարել է հավասարակշռման քաղաքականություն, և նրա դիրքորոշումը համերաշխ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, ըստ որի՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»:

Երևանը համերաշխ է այս մոտեցման հետ: Բաքուն դեմ է արտահայտվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի», ինչը նշանակում է, որ Մինսկի խմբի գործունեության կարիքը չկա: Բայց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, վկայում է Բաքվի դիրքորոշման փոփոխությունների, Հայաստանին ևս ձեռնտու ինչ-որ փոխզիջումային լուծման ի հայտ գալու մասին: Հակառակ դեպքում բանակցությունները, ինչպես նաև Մինսկի խմբի գործունեության վերսկսումը տեղի չէին ունենա: Ավելին, այս գործընթացը ձեռք է բերում որոշակի ներքին արժեք՝ վկայելով Բաքվի՝ Վաշինգտոնի և Փարիզի նկատմամբ առճակատման սցենարով չգործելու պատրաստակամության մասին:

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբում պառակտում չեղավ, և համանախագահող երկրները շարունակում են իրենց ձևաչափով քննարկել «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումն իրենց գործողությունների համակարգման շրջանակներում»: Հետևաբար, կա այնպիսի զգացում, որ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի նոր պայմանները կրում են փաթեթային բնույթ. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը և, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը, գումարած համաձայնություն Բաքվի և Երևանի միջև՝ դադարեցնել պատերազմական իրավիճակը, կապի միջանցքների ստեղծումը, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ հայկական տարածքով: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճերի ժամանակ, հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին «կառուցողական երկխոսության համար, որը հնարավոր կդարձնի երկարաժամկետ և կայուն խաղաղություն տարածաշրջանում»: Նա նաև սահմանել է «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը ասված է եռակողմ հայտարարության 9-րդ պարբերությունում (ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին) և 2021 թվականի հունվարի 11-ի hայտարարության մեջ»: Դրա համար անհրաժեշտ է սկսել այսպես կոչված բովանդակային բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ`ելնելով խնդրի համապարփակ խաղաղ կարգավորումից:

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները սկսել են այս գործընթացը, թեև դեռ դժվար է ասել, թե որքանով արդյունավետ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային նոր փուլը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Նախագծված են միայն զուսպ լավատեսության իրական հիմքերը»:

 

 
 
 
  •  
դիտվել է 143 անգամ
Լրահոս
Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան
Ամենաընթերցվածները