Դրսում հայտնված գյումրեցի ընտանիքը պահանջում է հանդիպում վարչապետի հետ և պատրաստվում է գիշերել Կառավարության դիմաց. hraparak.am (տեսանյութ)
Գյումրուց մի ընտանիք այս պահին եկել է Կառավարության շենքի դիմաց և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Hraparak.am–ը։
Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը կայքի հետ զրույցում նշել է, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։
Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։
