Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպումը կկայանա հոկտեմբերին
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին, այս մասին «Անադոլու»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նրանք կրկին կհանդիպեն հաջորդ ամիս», - ասել է Ալիևը:
Նա եռակողմ խումբը անվանել է կարևոր ձևաչափ: «Թեև արդյունք չկա, բայց կա շփում: Այս իրավիճակում շփումն անհրաժեշտ գործիք է, և շատ հարցեր կարող են լուծվել այդ շփումների օգնությամբ», - ասել է նա: