Էրդողանը զանգահարել է Ալիևին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին «հաղթանակի» կապակցությամբ՝ Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի տարելիցի կապակցությամբ:
Ալիևը երախտագիտություն է հայտնել Էրդողանին և բարձր գնահատել պատերազմի ժամանակ նրա «քաղաքական և բարոյական աջակցությունը»: Կողմերը վստահություն են հայտնել, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով», հաղորդել է Sabah-ը: