Եթե ՍԴ դատավորներն այս ընթացքում հրաժարական չտան, «Իմ քայլն» անորոշ ժամկետով հետաձգելու է հանրաքվեն. 168.am
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջիկա օրերին չի ուղարկելու Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությունն ապահովելու համար:
«ԵԽԽՎ-ից եկող արձագանքները սթափեցրել են իշխանություններին, և այժմ նրանք քննարկում են իրենց իսկ նախաձեռնած հանրաքվեի անցկացումը չեղարկելու կամ հետաձգելու տարբերակները:
Եվ եթե մոտակա օրերին Սահմանադրական դատարանի դատավորները չներկայացնեն ազատման դիմումներ, ապա «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխության նախագիծը ուղարկելու է Վենետիկ՝ անորոշ ժամկետով հետաձգելով հանրաքվեի անցկացումը»: