Մոսկովյան շենքերից մեկի վերելակում կախել են Պուտինի դիմանկարն ու գաղտնի տեսանկարահանել քաղաքացիների արձագանքը (տեսանյութ)
Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկի վերելակում պրանկերը կախել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարն ու տեսախցիկ տեղադրել, որպեսզի գաղտնի տեսանկարահանի մարդկանց արձագանքը:
Ուշագրավ տեսանյութը հայտնվել է «Բլոգ բաբուլի» («Блог Бабули») յութուբյան ալիքում: Պրանկի հեղինակը բլոգեր Բաշիր Դոխովն է, որը հայտնվում է տեսանյութի սկզբում:
Նշվում է, որ պրանկին մասնակցել է տարբեր տարիքի մոտ 20 մարդ: