Իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես 44-օրյա պատերազմի արդյունքների հետ համակերպում. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
ԵԽԽՎ սեպտեմբերի 27-ի լիագումար նիստի սղագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը (անգլերեն տարբերակի հղումը՝ մեկնաբանություններում):
 
Ելույթը վերաբերվում էր արտահերթ ընտրությունների մասին զեկույցին:
 
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
 
Մենք այստեղ բոլորս քաղաքական գործիչներ ենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ձեզանից և ոչ ոքի մտքով չի անցել, որ մուրճը կարող է քաղաքական բանավեճի գործիք լինել։ Որպեսզի իմանաք, մուրճը իշխող կուսակցության առաջնորդի գլխավոր գործիքն էր 2021 թվականի հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Եվ խոսքս, բնավ, փոխաբերական իմաստ չունի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր մարզերում հանրահավաքներ էր անցկացնում՝ մուրճն իր գլխավերևում թափահարելով։ «… մուրճը, առաջին հերթին, ձեր գլխին կկոտրվի...»,- ասաց նա՝ ընդդիմության կողմնակիցների մասին խոսելիս։ Իսկապես, մուրճը դարձավ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների խորհրդանիշը։
 
Ինչպես կարող եք տեսնել զեկույցում օգտագործված «...մրցունակ և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված» սահմանումը մուրճի սպառնալիքի ներքո անցկացված ընտրությունների նկարագրման լավագույն տարբերակը չէ։ Նման ձևակերպումը շատ վատ և վտանգավոր ազդակ է բոլոր այն երկրների իշխանություններին, որոնք անարդար ընտրություններ անցկացնելու ցանկություն ունեն։
 
Միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց «մուրճի» ֆիզիկական կիրառմանը։ Ընդդիմությանը սատարող տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկին ծեծի ենթարկեցին մարզպետի գրասենյակում։ Հայաստանում բոլորը գիտեն այդ դեպքի մասին, մինչդեռ անվտանգության տեսախցիկները խորհրդավոր կերպով կոտրվել են։ Գործընթացը շարունակվում է անգամ խորհրդարանի գործող անդամների նկատմամբ. իմ գործընկեր պարոն Արմեն Գևորգյանին, ով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության և Հայաստանի պատվիրակության անդամ է, քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական մեղադրանքների պատճառով թույլ չտրվեց մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։ Փաստացի, խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչների գրեթե 60%-ին արգելված է լքել երկիրը։
 
Այսօրը՝ սեպտեմբերի 27-ը, իմ երկրի համար ծանր օր է։ Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ։ Պատերազմ՝ խաղաղ բնակչության դեմ։ Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից եկած վարձկանների և արգելված զինատեսակների կիրառմամբ։ Պատերազմ, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի մասնակի օկուպացիայի և էթնիկ զտումների:
 
Իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև 44-օրյա պատերազմի արդյունքների հետ համակերպում։ Որպես ԵԽԽՎ-ում իմ երկրի ներկայացուցիչ՝ ես պարտավոր եմ բարձրաձայնել հայության դիրքորոշումը. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա և Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան անխուսափելի է։»
 
Ինչպես տեղեկացրել էի՝ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել էին մեկնել Ստրասբուրգ Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացված ապօրինի արգելքի պատճառով:
դիտվել է 66 անգամ
Լրահոս
Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ
Ամենաընթերցվածները