Պատրոն Դավիթը ևս կալանավորվեց
Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը։
Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց: