Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ 1600 զորացրված երիտասարդ մասնակցեց «Նոր էջ» նախագծին․ Հայաստանի ՄՌ ասոցիացիան ամփոփում է արդյունքները

Դեռևս տարվա սկզբին մամուլում լուրեր տարածվեցին մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին աջակցող «Նոր էջ» նախագծի մասին։ Կազմակերպիչն ու իրականացնողը՝ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան, հավակնում էր մասնագիտական կողմնորոշման ու զարգացման ծրագրերի միջոցով օգնել երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժը, ձեռք բերել հմտություններ ու վերադառնալ լիարժեք կյանքին։ Նախագիծը ֆինանսավորեց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը՝ հավատարիմ մնալով հասարակության հետ թե՛ արժեքները և թե՛ մարտահրավերները կիսելու իր պատրաստակամությանը։ 

«Ֆիլիպ Մորրիսը գործում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվ ցանկացած երկրում մենք հասարակության ներդաշնակ մի մասն ենք։ Հենց սրանով է պայմանավորված հասարակության հետ համընդհանուր արժեքներ ստեղծելու ու մարտահրավերներ կիսելու մեր պատրաստակամությունը», - նախագծի մասին խոսելիս պատմում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Հադորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը։ 

«Նոր էջ» նախագիծը բաղկացած է մի քանի փուլից։ Նախևառաջ, անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ՝ հասկանալու համար, թե ինչ գիտեն, ինչ հմտություններ ունեն ու ինչ են ընդհանրապես այս կյանքում ուզում զորացրված երիտասարդները։ Երկրորդ փուլում առկա տվյալների հիման վրա կազմակերպվել ու իրականացվել են համապատասխան հմտությունների ու գիտելիքների զարգացման դասընթացներ։ Դրանց նպատակն էր օգնել երիտասարդներին, որ վերաիմաստավորեն իրենց մասնագիտական կյանքն ու վերադառնան աշխատաշուկա» - հավելումէ Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը։

«Նոր էջի» ծրագրերը բազմազան են․ երիտասարդներն իրենց փորձեցին 20-ից ավելի ուղղություններում՝ դիզայնից մինչև գյուղատնտեսություն։

Ծրագրի մեկնարկից հետո, ոգևորված մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին կյանք վերադարձնելու գաղափարով, հայաստանյան մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների կողմից նախաձեռնվեցին նմանատիպ ծրագրեր։ Արփի Կարապետյանը նշում է, որ այդպիսի ծրագրեր իրականացնող կառույցների միջև ստեղծվեցին շատ լավ հարաբերություններ, ու փոխօգնության միջոցով հնարավոր եղավ հասնել ավելի բարձր արդյունքների։ 

 «Ի սկզբանե մենք սահմանել էինք նշաձող՝ 1000 երիտասարդ, 500 ընկերություն, 100-ից ավել դասընթացավարներ: Պետք է փաստեմ, որ մենք մեր նշաձողը գերակատարել ենք։ Միանշանակ շարունակելու ենք այս ծրագիրը, քանի որ իսկապես հավատում ենք, որ կարևոր գործ ենք անում։ Մենք համարում ենք, որ ծրագիրը հաջողված է, բայց ոչ ավարտված։ Ունենք ուժ, եռանդ ու, ամենակարևորը, ցանկություն այն շարունակելու», պատմում է Արփին։

«Ինչպես արդեն նշվեց, նախագծի շրջանակներում ակնկալվում էր աջակցել 1000 շահառուի, բայց նախագիծը լայն տարածում գտավ, և 1000-ի փոխարեն արդյունքում կարողացանք օգնել մոտ 1600 շահառուի վերագտնել իրենց ու ստանալ մասնագիտական կողմնորոշում: Դժվար պահին կարելի է ոչինչ չանել։ Բայց մենք Ֆիլիպ Մորրիսում այլ մոտեցում ենք որդեգրել, ու մենք հավատում ենք, որ հասարակության ու բիզնեսի համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է ունենալ ավելի լավ ապագա:», - հավելում է Տաթևիկը։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու
Ամենաընթերցվածները