Երկրաշարժ է տեղի ունեցել
5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպա-միջերկածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 01:15-ին (Երեւանի ժամանակով 05:15-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Բուշեր քաղաքից 95 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ տեղակայված Է համանուն ատոմային Էլեկտրակայանը, օջախն ընկած Է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: