Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 24 հայազգի գործիչների նկատմամբ. ցանկում հայտնի անուններ են

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի տարբեր գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Հրապարակ»-ը, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազը՝ մեր հայրենակիցներին մեղադրելով պատերազմական ահաբեկիչներ լինելու մեջ և համապատասխան գրություներ ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշության հատուկ ծառայությանը։ Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որում 24 հայի անուն կա, որոնք հիմնականում Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիներ են, կան նաև Բելգիայի, Վրաստանի, Հորդանանի, Պաղեստինի, Սիրիայի, Բելառուսի և Ամերիկայի քաղաքացի հայեր։

Այդ 24-ից մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, որն այս ընթացքում պայքարում էր Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ և Ղրիմի կամավորականների միության ղեկավար, ռազմական գործիչ Արմեն Մարդոյանը, որը հայրենիքի փրկության շարժման օրերին Երևանում միտինգներ էր անցկացնում պրոռուսական դեմքերի հետ, հայտնի հետախույզ Վովա Վարդանովը, որը ևս որպես ՌԴ քաղաքացի է ներկայացվել, թեպետ Հայաստանի բնակիչ ու քաղաքացի է, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին և այսպես շարունակ։
Այս անձանց, փաստորեն, եթե ադրբեջանական գրությունն ընդունեն, ցանկացած երկրում կարող են ձերբակալել և հանձնել Ադրբեջանին, որպես հանցագործների:

Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնենք այդ ցանկում ներառված հայազգի գործիչներին։

դիտվել է 1446 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները