Champions Chess Tour–ի եզրափակիչում Արոնյանը պարտվեց
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Champions Chess Tour–ի եզրափակիչ փուլում:
6-րդ տուրում հայ գրոսմայստերը պարտվել է լեհ երիտասարդ շախմատիստ Յան Քշիշտոֆ Դուդային՝ 1,5:2,5:
Վեց տուրից հետո Արոնյանը չորրորդ տեղում է։ Սերիայի եզրափակիչում առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է։