Ձեզ հետ աշխատելը պատիվ էր, ձեզանից սովորելը՝ արտոնություն. Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առիթով
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է և կից լուսանկար հրապարակել .
Շատ սիրելի ուսուցիչներ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում և Ջավախքում։
Ուսուցչի օրվա առիթով շնորհավորելով ձեզ՝ ուզում եմ խոնարհումս բերել եւ շնորհակալ լինել ձեր առաքելության համար։
Խոստովանեմ, որ ձեզ հետ աշխատելը պատիվ էր, ձեզանից սովորելը՝ արտոնություն։
Հատուկ երախտագիտությունս իմ ուսուցիչներին։
Նկարում իմ առաջին ուսուցիչ Լյուդմիլա Արտյոմովնան է (կենտրոնում) եւ թիվ 35 դպրոցի տնօրեն, լուսահոգի Ասյա Վարդանովնան։