Ինչ իրավիճակ է Երասխում
Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա:
ArmDaily.am-ի հետ զրույցում Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանն ասաց, որ գյուղում կրակոցներ չեն լսվել։
«Ամեն ինչ նորմալ է մեր մոտ։ Գյուղացիներն էլ ամեն մեկն իր առօրյա գործերով է։ Ամեն ինչ խաղաղ է մեր մոտ»,- ասաց Օղիկյանը։