Եթե ընդդիմությունը «Ոչ»-ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի․ Հովիկ Աղազարյան

Մեր մարդկային և քաղաքական պոտենցիալը բավարար է, որպեսզի մենք ժողովրդին ճիշտ ներկայանանք ու ներկայացնենք. համոզված եմ, որ կունենանք անհրաժեշտ վստահության քվե: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Եթե հանկարծ անհրաժեշտ ձայները չհավաքենք, ապա Սահմանադրության մեջ փոփոխություն չի իրականացվի: «Ոչ»-ի ճամբար կարող է չստեղծվել, միայն մի նկատառումից ելնելով, որպեսզի քվորումի խնդիր առաջանա, որովհետև եթե ընտրողների մեկ քառորդը չգնա ընտրության, ապա հանրաքվեն չի կայանա, հետևաբար, տակտիկական նկատառումներից ելնելով՝ մեր քաղաքական հակառակորդները հնարավոր է չկազմակերպեն մյուս տեսակետի շուրջ ճամբար: Եթե ընդդիմությունը «Ոչ»–ի ճամբար չձևավորի, ապա իշխանությունները ձևական ճամբար չեն ստեղծի»,- ասաց պատգամավորը:

Աղազարյանի խոսքով, եթե լինի «Ոչ»-ի ճամբար և ընդդիմադիրները քարոզչություն իրականացնեն, բերեն հիմնավորումներ, որ իրենց տեսակետը ճիշտ չէ, ապա բնականաբար, իրենք կհակադարձեն և կհիմնավորեն սեփական տեսակետը:


«Իշխանությունն արդեն հստակ թիրախ ունի: Նպատակ է դրված, որպեսզի Սահմանադրության մեջ փոփոխություն մտցվի, որի համար հայցում է ժողովրդի աջակցությունը: Կարիք չկա քաղաքական դաշտը բաժանել 2 ճամբարների: Ինձ համար հետաքրքիր կլինի, թե ինչ կեցվածք կընդունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս քարոզարշավի ժամանակ, կամ նույն «Լուսավոր Հայաստանը»: Չնայած վերջինս հայտարարել է, որ չի մասնակցի: Բոլոր դեպքերում, չմասնակցելը, ևս դիրքորոշում է»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվել Դատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJ Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները