Կրակոցներ Երասխում. հայ զինծառայող է վիրավորվել
Թշնամին կրկին սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. արձակված կրակոցների հետեւանքով կա տուժած։ Նախնական տեղեկություններով՝ հայ զինծառայող է վիրավորվել, նրա վիճակի մասին այս պահին տեղեկություն դեռ չկա։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ շուտով դեպքի մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն։