ԱՄՆ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգություններն Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում փետրվարի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Դեսպանատան հայտարարության մեջ ասված է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելությունը կիսվել է իր հետևություններով ու մտահոգություններով փետրվարի 9-ին կայացած ընտրությունների վերաբերյալ, որոնք անցել են սահմանափակ օրենսդրական և քաղաքական միջավայրում, ինչը խանգարել է իրական մրցակցությանը:

«Այս ընտրությունները տեղի են ունեցել մամուլի և հավաքների ազատության սահմանափակումներով»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ:


Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ադրբեջանը խոստացել է որքան հնարավոր է արագ ուսումնասիրել ընտրական գործընթացում տեղի ունեցած խախտումները:

«Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի հաշվետվությունը ցույց է տալիս, որ ընտրություններում բազմաթիվ խախտումներ են գրանցվել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ և սպասվող առաջարկությունների ուսումնասիրությունն ու կատարումը համարվում է Ադրբեջանի պարտքը որպես ԵԱՀԿ անդամ, և որ ամենակարևորն է` Ադրբեջանի ժողովրդի առաջ»,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում ԱՄՆ դեսպանատունը շեշտում է իր պատրաստակամությունը համագործակցելու Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ:

Ավելի վաղ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ Ադրբեջանում անցկացված ընտրությունները ժողովրդավարական չեն եղել:

 

ԼՐԱՀՈՍ
15:16 • 11/02
Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբը կղեկավարի Սուրեն Պապիկյանը
15:11 • 11/02
ԱՄՆ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մտահոգություններն Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

15:01 • 11/02
«Կքննարկենք «սերն աթարին էլ է կպչում» և այլ թեմաներ». Ժիրինովսկին Սիրահարների տոնին սիրո թեմայով դասախոսություն կկարդա երիտասարդության համար
14:57 • 11/02
Այս ամիս պատրաստվում ենք 100 ավտոբուսի մրցույթ հայտարարել. հուսով ենք՝ ավտոբուսներն աշնանը կլինեն Երևանում. Հայկ Մարության
14:45 • 11/02
«Մենք թույլ չենք տա, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ «դարի գործարքն» իրականություն դառնա». Էրդողան
14:28 • 11/02
Զոհրաբ Մնացականյանը արտաքին քաղաքականության հրատապ հարցեր է քննարկել Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված հայ դիվանագետների հետ
14:11 • 11/02
Հիմնական նպատակը մրցակցության ուժեղացումն է և հաճախորդների համար շահավետ պայմանների ապահովումը. ՀՀ ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Վեոն

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները