Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Մարտակերտում քաղաքացիական անձը զոհվել է ադրբեջանցիների կրակոցից:
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ կողմերի շփման գծի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչը», – ասված է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության վերաբերյալ Ռուսաստանի ռազմական գերատեսչության այսօրվա տեղեկագրում:
«Ռուսաստանյան զորախմբի հրամանատարությունը միջադեպի քննություն է իրականացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ», – նշված է տեղեկագրում: