Կալանավորվել է հոգեմետ դեղերով մորը մահվան հասցրած ու ինքնասպանության փորձ կատարած կինը. aravot. am

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության միջնորդությունը՝ երկամյսա կալանքի վերցնելով Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Կ․Մ․-ին։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից։ 

 

Հիշեցնենք, որ այս կինը, բնակվելով իր 84-ամյա մոր հետ, վերջինիս ցավերը մեղմելու նպատակով որոշել է օգնել ՝ կյանքին վերջ դնելու ու խմեցրել է իրեն հատկացված հոգեմետ դեղերը՝ «Ցիկլոդոլ», «Դիազեպամ», «Հարոպերիդոլ», ընդհանուր թվով՝ 72 դեղահաբեր։ Այնուհետ նա ևս իր կյանքին վերջ տալու նպատակով խմել է այդ նույն հոգեմետ դեղերից 102 դեղահաբ ու հայտնվել կոմատոզ վիճակում։ 56-ամյա Կ․Մ․-ին գրանցված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Մորը և աղջկան թունավորմամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Մայրը, մեկ շաբաթ անց գիտակցության չգալով, մահացել էր։ Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն կատարելու և 110 հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանություն կատարելու հատկանիշներով։ 

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան
Ամենաընթերցվածները