Էրդողանը հայտարարել է Իդլիբում 14 թուրք զինծառայողի մահվան մասին և սպառնացել Սիրիային


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հարձակումներ իրականացնել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ նույնիսկ Իդլիբի «անվտանգության գոտուց» դուրս ընկած տարածքում, եթե սիրիական զորքերը շարունակեն հարձակումներ գործել Իդլիբում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Վերջին օրերի ընթացքում ռեժիմի հարձակման հետևանքով մենք 14 զոհ և 45 վիրավոր ունենք: Ռեժիմն ու Ռուսաստանը հիմնականում հարվածներ են հասցնում ոչ թե ահաբեկիչների, այլ խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նպատակն այդ շրջանն օկուպացնելն է, որպեսզի ստիպեն բնակիչներին շարժվել մեր սահմանների ուղղությամբ: Մենք փորձում էինք գործել Սոչիի համաձայնագրերի շրջանակում, բայց մեզ տրված խոստումը ոչ ոք չպահեց: Այդ հարձակումները սկսել են թիրախավորել Թուրքիան»,-ասել է Էրդողանը Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ունեցած ելույթի ժամանակ:

Թուրք առաջնորդի խոսքով` Անկարան կգործի` կախված ստեղծված իրավիճակից, և «չի սպասի այդ անվերջ բանակցությունների արդյունքներին»:


«Մենք գործելու ենք: Մինչև փետրվարի վերջ կստիպենք ռեժիմի ուժերին դուրս գալ Սոչիի համաձայնագրով նախատեսված տարածքից: Նրանք պետք է իմանան, որ հարձակման կենթարկվեն նույնիսկ այն ժամանակ, եթե իրենց հարձակումները տեղի ունենան Սոչիի համաձայնագրով նախատեսված տարածքից դուրս»,-հավելել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:

Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները