Նիկոլի իշխանությունը Հայաստանի կապիտուլյացիայի միակ հեղինակն է.Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ի նկատի ունենալով, որ Հարավային Կովկասում տարբեր ռեգիոնալ խաղացողների շահեր են բախվել և դեռ բախվելու են, հետևաբար ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ, և չփորձի այլ խաղեր տալ (հատկապես թուրքերի հետ)։ Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմն այլևս ռուսական խոշորացույցի տակ է և ինչպես ընդունված է ասել «шаг в лево, шаг в право-расстрел»։
 
Նիկոլի «վերընտրությունը» շնորհավորելիս, 2021թ հունիսին գերտերությունները նշել էին, որ Հայաստանը դեռ պետք է ցավալի որոշումներ կայացնի։ Արցախում ստատուս քվոյի արմատական փոփոխությունից և Սյունիքը ռազմավարական բախման օջախ դարձնելուց հետո, Նիկոլի «գործողությունները» մեր համար, առ այսօր բացառապես կորստաբեր են եղել։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում քննարկվել է նաև 2020թ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի հայտարարություններով, Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը վերահսկողության տակ վերցնելու ընթացակարգերը։
 
Կարծում եմ, որ Պուտին-Փաշինյան աշխատանքային հանդիպման ոչ ֆորմալ շփումների ընթացքում Մոսկվան փորձել է նաև հասկանալ, թե ի՞նչ նոր փորձանք կարող է բերել Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմը Հարավային Կովկասում, եթե հանկարծ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշի ուժի կիրառման միջոցով (թեկուզ քիչ հավանական է) պաշտպանել իր ռազմավարական շահերը։ Քանի որ նույնիսկ ռուսների համար կարծես պարզ չէ, թէ ու՞մ է վերջում խաբելու Նիկոլը. Արևմուտքի՞ն ի դեմս անգլո-թուրքական շահերի, Արևելքին՝ ի դեմս Իրանի և նրա խաղաղօվկիանոսյան գործընկերների, թե Հյուսիսին՝ ի դեմս Ռուսաստանի ու նրա ԵԱՏՄ անդամ գործընկերների։
 
Զարմանալի չի լինի, եթե Նիկոլն առաջիկայում ոչ ֆորմալ շփումներ ունենա նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բոլորի հետ առևտուր անելու, բոլորին-բոլորի դեմ հանելու, բոլորի խնդիրները խճճելու «վարպետը», արդյունքում բոլորին հանելու է Հայաստանի դեմ։ Այդպես եղավ նաև Արցախի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որի արդյունքում Արցախը ռազմա-քաղաքական առումով մնաց մեն-մենակ թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմում։
Մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներից աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ իրավիճակի բերումով Հայաստանը կարող է շանսեր ունենալ վերականգնելու իր կարևոր դերակատարումը ռեգիոնալ պրոյեկտներում։ Բայց մեր կապիտուլյացված «իշխանությունը», հայտնի պատճառներով, մաքսիմալ բարոյալքված ու չգոյացած է միջազգային ասպարեզում։ Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ որպես պետություն՝ ոտքի կանգնելու, մեջքներս ուղղելու և արժանապատիվ ապրելու մեր միակ հնարավորությունը հենց այս օրերին փոշիացվում է։ Այն սկսվեց 2021թ հունիսի 20-ի ընտրություններից հետո։
Պատճառն այն է, որ.
 
ա) Նիկոլի իշխանությունը Հայաստանի կապիտուլյացիայի միակ հեղինակն է և օբյեկտիվորեն չի կարողանում դիմակայել թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիային։ Այսինքն չունի ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական ռեսուրսներ՝ դիմակայելու համար։
 
բ) 2018թ ապրիլի հայտնի իրադարձությունների արդյունքում, Հայաստանում սորոսախառը իշխանության բերված, առայժմ «ռուսոֆիլ» դարձած, դրսում անտիռուս խաղացող «Քաղպայմանագիրը», այլևս չունի ոչ մի արտաքին ուժի գործընկերային վստահություն։ Հետևաբար, բոլորը փորձելու են Նիկոլին պահել կարճ թոկի վրա՝ մաքսիմալ վերահսկելի, և օգտագործելու են որպես անվերապահ կատարածու։ Հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան։ Իսկ կարճ ժամանակ հետո՝ նաև Իրանն ու ԱՄՆ-ը։ Արդյունքում՝ Հայաստանն իր շահերով, տարածքներով ու զարգացման հեռանկարով դառնալու է աշխարհաքաղաքական մեծ առևտրի հաշիվը փակելու և բոլորին գոհացնելու միակ մանրադրամը։
դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու
Ամենաընթերցվածները