ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։