«Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հաղթանակ ասեց՝կապիտուլյացիա բերեց,ինքնիշխանություն ասեց՝ վիլայեթ ու վասալություն է բերում։
Սրա համար կարեւորն «աթոռն» է,ու «հերն էլ անիծած »,որ անկախությունն ու ինքնիշխանությունն աստիճանաբար անկում է ապրում. կարեւորն «աթոռ» լինի տակը։
Իսկ այդ «աթոռը» թուրքական վալիի կլինի,արեւմտյան նահանգապետի,թե՞ ցարական նամեստնիկի ՝ամենեւին էլ էական չէ կապիտուլյանտ ռեժիմի համար։
Հայաստանի երբեմնի անկախությունից այս կապիտուլյացիայի սիմվոլը գրեթե բան չի թողել։
«Հպարտ» ու «духов» գոռացողներ,ու՞ր եք։