Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում․ ինչ է կատարվում Վերին Շորժա և Կութ գյուղերում. ԼՈՒՐԵՐ․com

Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Գեղարքունիքի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղեր ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը, ակտիվություն է ցուցաբերում։ Այս թեմայով ԼՈՒՐԵՐ․com-ը կապ է հաստատել Վերին Շորժա և Կութ համայնքի ղեկավարների հետ․ երկուսն էլ նշել են՝ ադրբեջանցիների դիրքերում ակտիվություն են նկատել․

«Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում, մեքենաներով մեծ քանակությամբ փայտ են կուտակում, հավանաբար, ձմռանն են պատրաստվում»,- այս մասին լրատվականի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։ 

Վերջինս այն կարծիքին է, որ եթե ադրբեջանցիները եկել են հայկական տարածք, ապա սպասել, որ այնտեղից կհեռանան, աբսուրդ է․ «Կարծո՞ւմ էիք՝ եկել էին, այստեղ նստեին ու գնային, նախատեսել են այդտեղ էլ մնալ, հետ գնալու մտադրություն, ամենևին, չունեն»,- ասել է նա՝ հավելելով, որ թեև ադրբեջանցիները բավականին մոտ են բնակչությանը, այնուամենայնիվ, բնակչությունը արդեն հարմարվել է ստեղծված իրավիճակին․ «Այն ժամանակ, երբ տեսնում էին ադրբեջանցիներին, զարմանում էին, հիմա արդեն ամեն առավոտ տեսնում են, սովորել են»։

Անդրադառնալով հայկական դիրքերի ոչ կահավորված լինելուն՝ Արտյոմ Երանոսյանը նշեց, որ մեր կողմը անընդհատ աշխատանքներ է իրականացնում դրանց բարելավման ուղղությամբ․ «Ամբողջ մեր սահմաններին ընթանում են ճանապարհի հարթեցման աշխատանքներ, որ մեքենաները հեշտությամբ  գնան ու գան դիրքերը։ Սկզբում վրաններում էին տղաները, հիմա հերթով տնակներ են ավելացնում»,- նշել է Վերին Շորժա համայնքի ղեկավարը։

 

Նա նաև վերհիշեց ադրբեջանցիների կողմից դիտավորյալ կրակի օջախներ ստեղծելը։ Ըստ Արտյոմ Երանոսյանի՝ դրա նպատակը այն էր՝ հայկական կողմը չտեսնի, թե ադրբեջանցիները ինչ են անում իրենց դիրքերում, քանի որ սարի լանջերը, երբ հրդեհից Սևանում էին, իրենց շարժը այդքան էլ նկատելի չէր լինում։

Մեր այն հարցին, թե արդյոք այլևս մտավախություն չունեն, որ ադրբեջանցի զինվորները կարող են նորից առաջանալ, բարելավելով իրենց դիրքերը, համայնքի ղեկավարն ասել է․ «Առաջ ո՞ւր գան էլ, հենց մեր գյուղի բերանին կանգնած են։ Մենք, եթե թողնենք, իջնենք մեր դիրքերից, միանշանակ, առաջ կգան, բայց ամուր կանգնած ենք մեր տեղում»,- նշեց Վերին Շորժա համայնքի ղեկավարը՝ ընդգծելով, որ գյուղի սահմաններին խաղաղապահ չունեն, դրանք  զինվորականներն են հսկում, բայց հենց կարիքը լինի, գյուղի տղամարդիկ պատրաստ են դիրքեր բարձրանալու։

 

 

Զրուցեցինք նաև Կութ գյուղի համայնքի ղեկավարի Սիմա Չիտչյանի հետ, որն ասաց ադրբեջանցիների դիրքերում շարժ միշտ էլ եղել է․ «Չեմ կարող ասել՝ ճանապարհ են սարքում, թե ձմռանը նախապատրաստվում։ Միայն տեսանելի է, որ տեխնիկաներ են հակառակորդի դիրքերում»,- նշել է նա։

Վերջինս թեև պնդում է, որ հասարակությունը այնքան էլ հարմարված չէ ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ, արտագաղթ չկա գյուղում․ մարդիկ հույսով սպասում են մի լավ լուրի։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից պարբերաբար հնչող կրակոցներին՝ Սիմա Չիտչյանն ասաց, որ դեպի գյուղը կրակոցներ հիմնականում չեն լինում, լինելու դեպքում էլ՝ տանից լսելի չեն․ «Եթե դրսում եղար, կլսես դրանց ձայները։ Գիշերվա ժամերին են սկսում կրակոցները 00։00-01։00-ի կողմերը։ Լինում է, որ ես չեմ լսում դրանց ձայները, ու մեկ էլ հաջորդ օրը գյուղացիները ասում են՝ լսեցի՞ք գիշերը նորից կրակում էին»,- եզրափակել է Կութ համայնքի ղեկավարը։

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու
Ամենաընթերցվածները