Քարկոծում և վիճաբանություն. հրապարակվել են Սիրիայում ԱՄՆ զինծառայողների և բնակիչների միջև կոնֆլիկտի այլ տեսանյութեր (տեսանյութեր)

Համացանցում տարածվել են Սիրիայի արևելքում գտնվող Ղամիշլի քաղաքի մերձակայքում ամերիկացի զինծառայողների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի այլ տեսանյութեր, որոնք հրապարակել են RT Arabic հեռուստաընկերությունը, Kurdistan24 և SANA գործակալությունները:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղամիշլիի մոտակայքում գտնվող անցակետերից մեկում ԱՄՆ զինծառայողների ավտոշարասյունը հրաձգային զինատեսակից արձակված կրակի տակ է ընկել: Միջազգային կոալիցիայի ներկայացուցչի խոսքով` ինքնապաշտպանության նպատակով զինվորները պատասխան կրակ են բացել:

Ըստ սիրիական և թուրքական ԶԼՄ-ների` ԱՄՆ զինծառայողների և տեղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Հաղորդվում է նաև, որ կոալիցիայի ռազմական ինքնաթիռները հետագայում առնվազն մեկ ավիահարված են հասցրել:


Kurdistan24-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները քարկոծում դեպքի վայրը լքող ամերիկյան զորքերի շարասյունը: Կադրերում, ենթադրաբար, ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող մի ինքնաթիռ է երևում:

SANA գոծակալության հրապարակած տեսանյութում էլ երևում է, թե ինչպես է տեղացի բնակիչներից մեկը ճմռթած ամերիկյան դրոշը ձեռքին վիճում երեք ամերիկացի զինծառայողի հետ:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն
Ամենաընթերցվածները