Կառավարությունը ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ստացած կուսակցություններին կտրամադրի ընդհանուր 103 միլիոն 725 հազար դրամի աջակցություն

Այսօր կառավարության նիստում ընդունվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի մշակած նախագիծը, որով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ընդհանուր 103 միլիոն 725 հազար դրամի աջակցություն կստանան: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 3% շեմը հաղթահարել էին «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հայաստանի հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները:

Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքը կստանա ավելի քան 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9 միլիոն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն՝ 7 միլիոն 56 հազար դրամ, ՀՀԿ-ն՝ 5 միլիոն 208 հազար դրամ, իսկ ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303 հազար դրամ:


«Անցել են այն ժամանակները, որ կուսակցական գործունեությունը, որևէ վատ երևույթի հետ էր կապվում, և կարծում եմ, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, մենք պետք է հնարավորինս խթանենք, որպեսզի երիտասարդները ցանկություն և շահագրգռվածություն ունենան զբաղվելու կուսակցական, քաղաքական գործունեությամբ»,-ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ քաղաքական կայունության և մեր պետականության համար, նամանավանդ պառլամենտական այս կարգում, շատ կարևոր է, որ հայաստանյան կուսակցությունները կայանան, զարգանան և շարունակաբար իրենց գործունեությունն ավելի բարձր մակարդակի հասցնեն:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները