Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր պատմության մեջ երբեք նման ծանր իրավիճակում չի հայտնվել, ինչպես հիմա. Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը իր պատմության մեջ երբեք նման ծանր իրավիճակում չի հայտնվել, ինչպես հիմա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:


Անդրադառնալով երեկ գլխավոր մարզչի աշխատանքը դադարեցնելուն՝ Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Ես հրաժարական չեմ տվել Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հրաժարական կարող է ներկայացնել այն մասնագետը, ով գոնե մեկ մրցափուլ անցել է, դրա համար տրամաբանական չէ խոսել հրաժարականի մասին: Եթե մարզիչն ընդամենը մեկ շաբաթ է եղել ազգային հավաքականի ղեկին, այստեղ հրաժարական չէր կարող լինել, եղել է պարզապես պայմանագրի խզում՝ երկկողմանի համաձայնությամբ»:

Հարցին, թե տեղեկություներ կան, որ Ժոզե Մոուրինիոյի նախկին օգնականն է հրավիրվելու որպես մարզիչ, այդ մասին ինքը տեղեկություն ունի՞, թե ոչ, Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, տեղյակ էլ լինեի, չէի պատասխանի»:


Դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ այդ պատճառով է պայմանագիրը դադարեցվել իր հետ, Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Ես տեղյակ չեմ, ընդհանրապես»:

Հարցին, թե իր պայմանագիրը դեռևս չէր ավարտվել, այժմ, երբ երկկողմանի դադարեցվել է, ինչպե՞ս է Ֆեդերացիան իրեն վճարել՝ ամբողջ ծավալո՞վ, թե ոչ, Խաշմանյանն ասաց. «Ոչ մի խնդիր չի եղել, դա ներքին խոհանոց է»:

Հարցին, թե չի՞ կարծում, որ ՀՖՖ-ն իր հետ չի աշխատել, որովհետև ինքը մարզիչ էր նշանակվել այն ժամանակ, երբ ֆեդերացիայի նախագահն էր Արթուր Վանեցյանը, Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Երբ ես ՀՖՖ-ի հետ պայմանագիր կնքեցի, նախագահը Վանեցյան էր, և իմ պայմանագիրը որևէ առնչություն չուներ այդ երկու խաղերի հետ, մենք շատ լավ գիտակցել ենք, որ Հունաստանի և Իտալիայի ընտրանիների հետ խաղի արդյունքն այդպես է լինելու: Վանեցյանն ասաց՝ ձեզ հետ չենք կնքում պայմանագիր այդ երկու խաղի համար, այլ կնքում ենք պայմանագիր՝ մեկ տարով և գումարած մեկ տարի,այսինքն ՝ մի ամբողջ մրցափուլ, ես դրա համար եմ համաձայնել ստանձնել մարզչի պաշտոնը: Չեմ կարծում, որ Վանեցյանից հետո է, որ ես չեմ շարունակում, ոչ, գալիս է նոր ղեկավար, նոր մտքեր: Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ պարոն Մելիքբեկյանի հետ, մենք պրոֆեսինալներ ենք»:

Անդրադառնալով իր մարզչական ծրագրին, Աբրահամ Խաշմանյանն ասաց, որ ուներ մի քանի կետեր, որոնցից մեկը 30 տոկոսով հավաքականի կազմը թարմացնելն էր, աշխարհի հայերին հավաքակնում ներգրավվելը:

Ըստ նախկին գլխավոր մարզչի՝ հավաքականի լավագույն տարիները եղել են 6-7 տարի առաջ, հիմա նույն սերնդով առաջընթաց գրանցելը դժվար է. «Ես խորը վերլուծություն եմ արել հավաքականի պատմության մեջ՝ ստեղծման օրվանից մինչև օրս, նման ծանր իրավիճակ հավաքականը չի ունեցել երբևէ»,-ասաց Խաշմանյանը:

Ինչ վերաբերում է պաշտոնավարմանը հաջորդող շաբաթվա ընթացքում Հունաստանի ու Իտալիայի ընտրանիների հետ հանդիումներին, Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնն ստանձնելուց հետո ես մնացի միայնակ իմ մարզչական շտաբի ու ֆուտբոլիստների հետ, անընդունելի է, երբևիցե նման վերաբերմունք Ազգային հավաքականի նկատմամբ պետք է չլինի, եթե անգամ, ներեցեք, տասը բալանոց երկրաշարժ լինի»: Իսկ թե որն էր այդ ամենի պատճառը, Խաշմանյանն ասաց. «Ֆեդերացիայում մեծ խառնաշփոթ էր»:

Դիտարկմանը, թե հնարավոր է՝ մոռացել էին հավաքականին, ՀՖՖ նախկին գլխավոր մարզիչը պատասխանեց. «Միգուցե»:

Ինչ վերաբերում է Իտալիայի պարտությանը, նա ընդգծեց, որ դա ստեղծված իրավիճակի պարտությունն էր, ոչ թե որևէ մեկի:

Ինչ վերաբերում է հավաքականի ավագին, Խաշմանյանն ասաց, որ Հենրիխ Մխիթարյանը մեծագույն խաղացող է ու պետք է լինի թիմում, ու դժվար թե առաջիկա 50-60 տարիների ընթացքում Հայաստանում նման խաղացող ծնվի.

«Բացի այն, որ նա մեծագույն խաղացող է, նա մեծատառով մարդ է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»
Ամենաընթերցվածները