Ինչ է կատարվում Կութ համայնքում

Սյունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղից հունիսի 5-ից ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած  80 կովերի համար ոչ մի փոխահատուցում չի տրվել, ոչ էլ կովերն են վերադարձվել: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասել է Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը:

 

«Գյուղացիները հիմա կարտոֆիլի բերքահավաքով են զբաղված, գնում են կողքի համայնքներ, կարտոֆիլ են հավաքում գումարով, ու դեռ սպասում են փոխհատուցման: Եթե փոխհատուցում չլինի, ինչո՞վ ապրեն. թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն  այստեղ, ի՞նչ անեն: Մինչեւ հիմա մեր գյուղացիները անասնապահությամբ են զբաղվել, այլ գործ գյուղում չկա էլ, որ անեն, կարողանան ապրել»,- նշել է նա:

 

Նշենք, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովը պատկանում էին 5 ընտանիքի:

Համայնքապետը նշեց, որ խոտհարքներից չեն կարողացել բավարար քանակությամբ անասնակեր բերել, արոտավայրեր էլ չեն եղել նորմալ, գյուղացիները աշնանը մորթել են անասունների մի մասը, որպեսզի կարողանան մի փոքր մասն էլ պահել. «1000-1100 դրամով ենք միսը ծախել: Ոնց ադրբեջանցիները հայտնվել են գյուղի մոտ մեր կյանքը դժվարացել է, չգիտեմ էլ հետոն ոնց է լինելու»:

 

Կութի համայնքապետը նշեց, որ այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ այդքան էլ չեն լսում:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն են եւ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում
Ամենաընթերցվածները